Ներքին 9 ամիս առաջ - 18:20 09-01-2026

Վերահաստատվել է ՀՀ-Իրան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը

Հունվարի 8-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։

Վահան Կոստանյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև համագործակցության ակտիվ դինամիկան, որն արտահայտվում է նաև տարբեր մակարդակներով փոխադարձ այցերի միջոցով:

Վերահաստատվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված՝ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։

Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների և կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքի շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում նաև՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
14:22 Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան