Ներքին 9 ամիս առաջ - 15:22 08-01-2026

Մենք այս թեմայով կստանանք լուրջ հարվածներ, բայց կտանք արժանի հակահարված. Փաշինյան

Պետական աշխատանքին չպիտի լինի այնպիսի վերաբերմունք, որ դե քանի որ լավ աշխատանք չեմ կարողանում գտնել, ուրեմն ստիպված եմ պետական կամ համայնքային ծառայող լինել, ինչը, ինչը, ցավոք, որոշ դեպքերում մեր իրականության մեջ առկա է։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մենք ուզում ենք, որ վերափոխված և զարգացած պետություն ունենանք, դա նշանակում է, որ պետական համակարգում աշխատանքը չպետք է տեղ ունենա մեկնաբանվելու, որպես այլ տեղ աշխատանք չգտնելու հետևանք։ Սա լուրջ խնդիր է, շատ բարդ է, շատ պատասխանատու է, մինչև հիմա ոչ մեկ այդ բեռը չի վերցրել իր վրա, բայց ո՞վ պիտի վերցնի, մենք պետք է անենք դա և մենք դա արել ենք։

Առաջիկայում մենք այս թեմայով կստանանք լուրջ հարվածներ, բայց մենք այդ հարվածներին կտանք արժանի հակահարված»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ