Ներքին 9 ամիս առաջ - 14:50 08-01-2026

Պահանջարկ ու դեֆիցիտ կա, վերահսկողություն՝ ոչ․ ինչու են ճնշման դեղերը թանկացել

Oragir.News են ահազանգել քաղաքացիներ ու տեղեկացրել, որ արյան ճնշումը կարգավորող դեղերը թանկացել են, և վերջին շրջանում դեղերի գնաճը շարունակական բնույթի է։

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի խոսքով՝ դեղերի թանկացման մի քանի պատճառ կա։

«Առաջինը՝ Հայաստանում չկան դեղերի գները սաստող և կարգավորող հստակ մեխանիզմներ։

Երկրորդը՝ ՀՀ-ում դեղերի խորը դեֆիցիտ կա և զարտուղի ճանապարհով մեծ քանակությամբ դեղերի հոսք, որի արդյունքում կա պահանջարկ, կա դեֆիցիտ և չկա կառավարում, չկա վերահսկողություն։ Եվ ով ոնց ուզում է՝ այնպես ծախում է իր ներկրած դեղը, ինչի արդյունքում տուժվում են ՀՀ քաղաքացիները»։

Արդյունքում՝ շուկայում առաջանում է պարզ իրավիճակ․ կա պահանջարկ, կա դեֆիցիտ, բայց չկա վերահսկողություն։

Անուշ Պողոսյանի խոսքով՝ դեղերի գնաճը կարող է կապ ունենալ նաև պարտադիր կամ կամավոր առողջապահական ապահովագրության համակարգի հետ։

Փորձագետի բացատրությամբ՝ հատկապես այն դեղերի դեպքում, որոնք ընդգրկված են ապահովագրությամբ փոխհատուցվող ցանկում, գների արհեստական բարձրացում է նկատվում.

«Պարզ օրինակով․ եթե ապահովագրական ընկերությունը կամ պետությունը տվյալ դեղի համար նախատեսում է 1000 դրամ փոխհատուցում, դեղատանը այդ նույն դեղը վաճառում է 1600 դրամով։ Այս դեպքում քաղաքացին ստիպված է լինում 600 դրամը վճարել իր գրպանից»։

Եվ այս օրինակով պարզ է դառնում, որ դեղերի փոխհատուցումը հնարավոր է՝ ձևական բնույթ է կրում։

Oragir.News-ի հետ զրույցում Gedeon Richter դեղատների ցանցից տեղեկացրին, որ դեղերի թանկացումները հիմնականում կապված են ներմուծողների հետ։

Այս իրավիճակից ամենաշատը տուժում են տարեցները, քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիները և նրանք, ովքեր ամիսը մի քանի անգամ ստիպված են դեղ գնել։

Դեղերի թանկացումը նրանց համար այլևս ոչ թե անհարմարություն է, այլ առողջական ռիսկ։

Մինչև պատասխանատու կառույցները չստեղծեղծեն հստակ կանոններ վերահսկելու համար, գնաճը շարունակվելու է, իսկ դրա գինը վճարելու են շարքային քաղաքացիները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ