Ներքին 9 ամիս առաջ - 10:32 08-01-2026

Խնդրում եմ զգոն լինել և չտրվել խարդախությունների. Փաշիյնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է, անդրադառնալով կիբերխարդախություններին.

«Քաղաքացուց ստացած նամակի հետքերով․

«Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 07-ից մինչև հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում «Տելեգրամ» հավելվածով «Alisa» և «Arammita» բաժանորդներն իրեն առաջարկել են օնլայն գումար աշխատելու տարբերակ, որով պետք է գումար ներդներ և դրանից ստանար շահույթ:

«Alisa» բաժանորդն իրեն առաջարկել է 0000 0000 0000 0000 քարտային հաշվեհամարով Տաթևիկին փոխանցել 2.000 ՀՀ դրամ, այնուհետև որպես շահույթ իր քարտին է վերադարձվել 3.000 ՀՀ դրամ, այնուհետև նույն հաշվեհամարին փոխանցել է 26.000 ՀՀ դրամ, հետ է ստացել 37.000 ՀՀ դրամ, որից հետո նույն հաշվեհամարին է փոխանցել ընդհանուր 2 միլիոն 419 հազար 724 ՀՀ դրամ, սակայն վերջինս հրաժարվել է իր գումարը հետ վերադարձնել՝ պատճառաբանելով, որ գումարը սխալ է կանխիկացրել»:

Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ զգոն լինել և չտրվել խարդախությունների»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը