Ներքին 10 ամիս առաջ - 10:58 05-01-2026

Չքննարկե՛լ ուրիշներին և աշխատե՛լ սեփական անձի մշակման վրա. Աննա Հակոբյան

2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլեւ՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։ Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հանդուրժող, ավելի իմաստուն, ավելի մարդասեր, ավելի կարգապահ, ավելի արդար, ավելի ինքնավստահ, ավելի սպորտային, ավելի առողջ, ավելի զարգացած, ավելի կարդացած, ավելի հոգեւոր, ավելի քաղաքավարի, ավելի կիրթ, ավելի հարգալից, ավելի խաղաղ, ավելի ապահով եւ ավելի երջանիկ՝ այսպիսին մարդիկ չեն ծնվում, այսպիսին դառնում են։

Սրա համար անհետաձգելիորեն պետք է մեր մեջ զարգացնենք երկու հմտություն. Չքննարկե’լ ուրիշներին եւ աշխատե’լ սեփական անձի մշակման վրա։

Մեզանից մեր լավագույն տեսակը քանդակելու կարճ եւ դեսերտի նման հաճելի ճանապարհ կա՝

1 ամիս հավասար է ընթերցված 1 գիրք:

Կարեւոր չէ՝ ինչ գիրք. մեծ, փոքր, արկածային, թրիլլեր, մասնագիտական, կրոնական, ֆենտեզի, սատիրա, ինքնակենսագրական, դրամա, ռոմանտիկա, դետեկտիվ։

«1 ամիս հավասար է ընթերցված 1 գիրք», եւ մենք ամեն օր ինքներս մեզ նվեր կանենք՝ մեր լավագույն տարբերակը կնվիրենք մեր սովորական «ես»-ին»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ