Ներքին 10 ամիս առաջ - 17:06 24-12-2025

Ոստիկանության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններով հայտնաբերվել է զենք-զինամթերք

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, հերթական անգամ ստացված օպերատիվ տեղեկություններով, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքների շնորհիվ Կոտայքի մարզում հայտնաբերել են զենք-զինամթերք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նաիրիի բաժնում այդ բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին ահազանգում է ոստիկանություն և հայտնում, որ Բյուրեղավան - Նուռնուս հատվածում գտնվող շինություններից մեկի մեջ թողել է զենք-զինամթերք, որն ինքը բերել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Նշված վայր են մեկնում ոստիկանության ծառայողները, ապա նրանց ահազանգով ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության քաղաքացիական սակրավորական խումբը։

Տեղում սակրավորների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքը դեպքի վայր ժամանած ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչի կողմից առգրավվում է։

Մանրամասները՝ սկզբնղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ