Արտաքին 10 ամիս առաջ - 16:50 19-12-2025

Թուրքիայի նախընտրական ժեստը Փաշինյանին․ հայ-թուրքական սահմանը բացվո՞ւմ է

Թուրքիայի իշխանությունների օրակարգում առաջիկա 6 ամիսների առաջնային հարցերից մեկը Հայաստանի հետ ցամաքային սահմանի վերաբացումն է։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին՝ իր աղբյուրներին հղումով գրում է բրիտանական հեղինակավոր «Bloomberg» պարբերականը, ապա ուշադրություն հրավիրում այն բանին, որ դա կլինի Անկարայի նախընտրական ժեստը Նիկոլ Փաշինյանին։

Փորձագետները կարծում են, որ սահմանի բացումը տեխնիկապես հնարավոր է 2026 թվականի սկզբին, սակայն Անկարան, ամենայն հավանականությամբ, ընտրություններից անմիջապես առաջ կխուսափի այդ քայլից։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո հայ-թուրքական կարգավորման գործընթացը ևս թափ է հավաքել։ Նշվում է, որ սահմանի հնարավոր բացումը Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կարևոր ձեռքբերում կլինի՝ 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Բացի այդ, ըստ հրապարակման՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ջերմ է վերաբերվում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում։ Նշվում է նաև, որ Անկարան շարունակում է Երևանին ուղերձ հղել, որ վերջնական կարգավորումը կարող է տեղի ունենալ բացառապես այն բանից հետո, երբ կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ սահմանի բացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում երկու երկրների ներկայացուցիչները տեխնիկական զննումներ են անցկացրել Աքյաքա-Ախուրիկ անցակետում: Միառժամանակ, նշվում է՝ եթե սահմանը բացվի, ապա Գյումրի-Կարս երկաթուղին վերագործարկել համար անհրաժեշտ աշխատանքները կարող են տևել մոտ 5 ամիս, իսկ Թուրքիան էլ իր հերթին շարունակում է բարելավել անհրաժեշտ տարանցիկ ենթակառուցվածքները։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին հայ-թուրքական սահմանը մի քանի անգամ բացվել է տարբեր արտակարգ իրավիճակների և պետական այցելությունների ժամանակ։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2023-ի փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, երբ Հայաստանը հումանիտար օգնություն և փրկարարներ ուղարկեց այդ երկիր, հաջորդիվ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի այցի շրջանակներում, ում Մարգարայի անցակետում դիմավորեց իր հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանը։

Հայ-թուրքական սահմանը փակվել է Թուրքիայի կողմից՝ 1993 թվականի ապրիլին՝ այն բանից հետո, երբ հայկական ուժերն Արցախում ազատագրեցին Քարվաճառի շրջանը։ Սահմանի փակումը Անկարայի կողմից Բաքվին ցուցաբերած քաղաքական աջակցության մի մասն էր, սակայն անգամ Արցախի լիակատար հանձնումից հետո Թուրքիան շարունակում է այն փակ պահին և Հայաստանին նոր նախապայմաններ ներկայացնել։

2022 թվականի հուլիսի 1-ին Ռուբինյան-Քըլըչ հերթական հանդիպման ժամանակ հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագրեր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածություն ձեռք բերվեց, հայկական կողմն մի կլորիկ գումար ծախսեց Մարգարայի անցակետը վերակառուցելու համար, սակայն այս պայմանավորվածությունից երեքուկես տարի անց էլ Թուրքիան դեռևս այն չի իրագործում։



Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև