Ներքին 8 ամիս առաջ - 12:41 14-12-2025

Ուժեղ քամիների հետևանքով հանրապետության մի շարք բնակավայրերում հոսանքազրկումներ են. ՀԷՑ

Ուժեղ քամիների հետևանքով հանրապետության մի շարք բնակավայրերում հոսանքազրկումներ են:

Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից:

Ժամը 03:00-ից սկսված հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։

ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը աշխատում է էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ: