Ներքին 8 ամիս առաջ - 14:50 12-12-2025

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

Դեկտեմբերի 10-ին ժամը 10։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Կարմիր գյուղի մի բնակչի վարած Վազ 21099 մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ստուգմամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 110 հատ ընդհանուր 49.6 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ։
Տղամարդն ավտոմեքենայով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Հանգամանքերը պարզվում են։