Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 23:52 07-12-2025

Անթիլիասն այդ քաջությունն ունեցած է և ունի` ո՛չ ասելու. Արամ Ա

Այսօր Կիպրոսում պատարագի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն անդրադարձել է հայ հոգևորականների ձերբակալություններին։

«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ:

Երբ Հայաստանում եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու:

Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,– այսօր Կիպրոսում պատարագի ժամանակ ասել է Արամ Ա-ն:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև