Ներքին 11 ամիս առաջ - 22:09 03-12-2025

«Դվին» հյուրանոցը խաղատուն կդառնա․ Երևանում են «Global Tribe Gaming»-ի ներկայացուցիչները

ԱԺ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում հյուրընկալեցինք «Seven Visions Resort & Places, The Dvin»-ի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանին և ժամանցային ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Global Tribe Gaming» ընկերության Գլխավոր գործառնական տնօրեն և ընկերության տնօրենների խորհրդի անդամ Շոն Սմիկլին, Գլխավոր ֆինանսական տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ռայան Քրոուին և ընկերության խաղերի զարգացման տնօրեն Ջես Չավեսին։

Ընկերության ներկայացուցիչներն ընդգծեցին Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Քննարկեցին մեր երկրում այս ընկերության կողմից գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները»:

Հիշեցնենք, որ Oragir.News-ը դեռևս 6 ամիս առաջ է անդրադարձել այս թեմային, նշելով, որ Oragir.News-ի տեղեկություններով, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը պատրաստվում է վաճառել հյուրանոցը։ Եվ ըստ ՀՀ օրենսդրության՝ հյուրանոցը համապատասխանում է խաղատուն դառնելու պահանջներին։

Ամենից շատ դիտված