Ներքին 9 ամիս առաջ - 12:17 02-12-2025

ԱԱՀ-ն ֆիզիկական անձի կողմից մեքենան վաճառելու դեպքում չի կիրառվում. Բաբկեն Թունյան

«Այդ խնդիրը կա: Նույն մեքենայի համար, նույն տեխնիկական բնութագրիչներով, որոշ դեպքերում շատ բարձր կամ, այսպես ասած, մարքեթինգային ձիաուժն է վերցվում և բարձր գույքահարկ է դրա համար հաշվարկվում, և կան դեպքեր, երբ մարդիկ փորձաքննություն են անցնում, բավական մեծ գումար դրա համար վճարելով, որի հիման վրա ձիաուժերն ավելի պակաս են վերցվում և ավելի քիչ գույքահարկ են վճարում»,- այս մասին այսօր ԱԺ-ում էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման դեպքում 1 տարով ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեեստրից ելակետային տվյալները կվերցվեն, և փորձաքննության կարիք չի լինի, այսինքն՝ այս հարցի լուծումն առաջիկա օրերի ընթացքում կլինի»,- տեղեկացրել է նա:

Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին, ըստ պատգամավորի, տեղեկություն է տարածվում, որ քանի որ ԱԱՀ-ի արտոնությունը կիրառվելու է միայն մինչև 2 տարվա հնության մեքենաների համար, դա նշանակում է, որ հետագայում, եթե 3-4-5 տարվա վաղեմության իր էլեկտրամոբիլը մարդը կվաճառի, ապա ԱԱՀ է վճարելու:

«Ուզում եմ ասել՝ նման բան չկա, և ԱԱՀ-ն ֆիզիկական անձի կողմից մեքենան վաճառելու դեպքում՝ ոչ միայն էլեկտրամոբիլ, այլև ցանկացած այլ մեքենա, չի կիրառվում: Այս ինֆորմացիան սխալ է»,- հավելել է Թունյանը:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ