Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 23:45 29-11-2025

ԶՊՄԿ-ի հրդեհը 3 ժամում են մարել, շատ դժվար էր. նոր մանրամասներ

Այսօր` ժամը 19:07-ին, հրդեհ էր բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։

Ըստ նախնական տվյալների` հրդեհը սկսվել է պահեստային շինությունում։

ՆԳՆ-ից հայտնել են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին։

Այնուամենայնիվ, Oragir.News-ի աղբյուրները հայտնում են, որ հրդեհը մարվել է զգալիորեն ավելի երկար ժամանակում՝ մոտ 3 ժամում։

«Շատ դժվար են մարել կրակը։ Քաղաքացիներն ու հրշեջները մոտավորապես 3 ժամ պայքարում էին։ Կարևորը՝ հրդեհը քաղաքի տներին չհասավ. Քաջարանը փոքր քաղաք է։ Ասում են, որ Կոմբինատի «Ֆաբրիկա» կոչվող հատվածում է հրդեհը բռնկվել․ այդ մասում է մշակվում մոլիբդենը։ Բարեբախտաբար, վիրավորներ և զոհեր չկան»,- նշել է մեր աղբյուրը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ
14:33 Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի