Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 22:05 29-11-2025

Փտած պանիր՝ Վանաձորի «Ծիրան» սուպերմարկետում․ ի՞նչ կանի ՍԱՏՄ-ն

Այսօր Վանաձոր քաղաքի բնակիչը դիմել է Օragir News-ի խմբագրություն՝ հայտնելով, որ օգտագործման համար ոչ պիտանի հերթական անորակ սննդամթերքն է գնել Վանաձորի խանութներից մեկից:

Քաղաքացին նշում է, որ գնումն այս անգամ կատարել է Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի 73-1/1-2 հասցեում գործող «Ծիրան» սուպարմարկետից: Տանը «Լոռի Մարիաննա» պանիրը կտրելիս հայտնաբերել է մթերքը բոլոր կողմերից պատող սև խորքային կետեր:

Բնակչի մատնանշած արտաքին որակական նշանները երևում են նրա ուղարկած լուսանկարներում:









Ենթադրյալ փտած ապրանքի վերաբերյալ դիմումն Oragir.News-ն արդեն իսկ փոխանցել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ)՝ վերջինիս վերահսկողական գործառույթի սահմաններում խնդրով զբաղվելու և սննդամթերքի անվտանգության հետ կապված օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով: Դիմումի պատասխանը ստանալուն պես՝ այն ևս կհրապարակենք։

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ
14:33 Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի