Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 23:24 29-11-2025

Հոգեբանների կամավոր ատեստացիան ցույց տվեց, թե ինչքան չհաշվարկված ու անարդար է համակարգը

Էլզա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Էսօր կայացած հոգեբանների կամավոր ատեստացիան ուղիղ ճակատով ցույց տվեց, թե ինչքան չհաշվարկված ու անարդար է համակարգը։

Քննություն, որը ներկայացվում է որպես «գիտելիքի գնահատում», իրականում ավելի շատ նման էր խճճող թեստի, որտեղ հարցերի մի մասը նույնիսկ կապ չուներ նշված 16+ գրքերի ցանկի հետ։ Իսկ այդ գրքերից էլ, իհարկե, օգտագործվել էին միայն մի քանիսը։

Բայց ամենախոշորը՝

📌մյուս ոլորտների մասնագետներին տալիս են 6+ ամիս պատրաստվելու ժամանակ, իսկ հոգեբաններին՝ ընդամենը 2 ամիս։ Մինչև նախորդ շաբաթ բոլորը գիտեին թե քննությունը էլեկտրոնային եղանակով է, ինչպես մնացած ոլորտներում, բայց սա էլ փոխվեց ու դե պետք է չէ տարբերվեինք, շեմն էլ դե պետք է տարբերվեր, այստեղ արդեն խոսում ենք 70%-ի մասին։ (Օբյեկտիվության, անաչառության մասին լսե՞լ եք):

Հոգեբանը մարդ է, ով ամեն օր աշխատում է երեխաների, ծնողների, ընտանիքների հետ։ Մենք ապրում ենք մի երկրում որտեղ ներառական կրթություն էինք քարոզում 2005 թվականից, ինչի չկար մի հարց ԿԱՊԿ ունեցող երեխաների կամ բոլորիս սիրելի ԱՈւՊ- ների մասով:

Ուր էին մեր աշխատանքային սկզբունքների, պրակտիկ հմտությունների ստուգման թեստերը:

Եթե ուզում եք որակ ստանալ, պայմանները պետք է լինեն հավասար, ոչ թե «ով ինչպես կարողանում է»։

Չի կարելի մասնագետներին տանել քննության, որտեղ պայմանները սկզբից արդեն անհավասար են։ Սա ոչ թե զարգացում է, այլ՝ արժեզրկում։

Խնդիրը լուռ թողնելը նշանակում է ընդունել, որ այս թերություններով լի մոտեցումը նորմալ է։ Բայց նորմալ չէ։

Սա գիտելիքի, մասնագիտական հմտությունների ստուգում չէր, սա .......

Հ.Գ. իմիջայլոց հոգեբանները ժամը 13:00-ից սպասում են իրենց պատասխաններին, ուզում են տեսնել հարցերը որոնք սխալ էին կամ ճիշտ:

Թեժ գծի մասին էլ մոռացեք: Իրենք հանգստանում են: Ասել են մինչև երկուշաբթի տանջվեք, հետո որ զանգեք կարոոողա մի բան պատասխանենք։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ
14:33 Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի