Ներքին 11 ամիս առաջ - 23:21 24-11-2025

Նիկիտա Սիմոնյանի ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ. Գագիկ Ծառուկյան

«ՀԱՕԿ» նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մահվան դեպքով:

«Խորագույն ցավով ու անկեղծ կսկիծով տեղեկացա ազգային և համամիութենական ֆուտբոլի իսկական լեգենդ, Օլիմպիական չեմպիոն, մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մահվան մասին։

Նրա ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլև ամբողջ սովետական և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Նիկիտա Պավլովիչն իսկական հայ էր, ով համաշխարհային սպորտում նշանակալի ձեռքբերումների հասնելով` մշտապես ամբողջ աշխարհում բարձր է պահել հայի անունն ու հայի հպարտությունը: Նրա անունը սերունդների հիշողության մեջ մնալու է որպես նվիրվածության, վարպետության և բարձր մարդկային որակների վառ խորհրդանիշ:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի և անձամբ իմ անունից խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր սիրել, գնահատել ու հարգել են մեծ վաստակ ունեցող Նիկիտա Սիմոնյանին։ Թո´ղ նրա պայծառ հիշատակը հավերժ ապրի և մխիթարություն պարգևի բոլոր նրանց, ում համար նա եղել է օրինակ և ոգեշնչման աղբյուր»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»