Ներքին 11 ամիս առաջ - 21:25 24-11-2025

Հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն՝ Փաշինյանի կողմից եկեղեցու և քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումների մասին

Մի շարք քաղաքական, հասարակական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ դատախազություն հաղորդում են ներկայացրել Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին:

2026 թվականի ընտրություններին ընդառաջ Հայաստանի իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքական հակառակորդներին եւ իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող կազմակերպություններին եւ անհատներին լռեցնելու բռնաճնշումների մի արշավանք, որը կոպտորեն խախտում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական, ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատություններն ու մարդու հիմնարար իրավունքները։

Ապօրինի հետապնդումների գլխավոր թիրախում հայտնվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Վեհափառը, բարձրաստիճան այլ հոգեւորականներ, նրանց մերձավորները, ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայտնի ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործիչներ։

Հայաստանի իշխանությունները, խախտելով Սահմանադրության եւ օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ եւ ինքնիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպական գործերին, խախտում մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձռնմխելիության սկզբունքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պատասխանատու է այդ խախտումների համար։ Նա ղեկավարում, կազմակերպում, հրահանգում եւ իրագործում է վերոնշյալ հանցագործությունները։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հսկայական ազդեցությունը գործադիր իշխանության եւ արդարադատության համակարգի վրա, ինչպես նաեւ օրենքը անձնական կամայականությամբ փոխարինելու նրա անթաքույց եւ ապացուցված պատրաստակամությունը, նրա գործողությունները անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր պետական համակարգի օրինական գործունեության, ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների եւ մարդու իրավունքների համար։

Պահանջում ենք Գլխավոր դատախազից Սահամանդրությամբ եւ օրենքնով նախատեսված գործողություններ կատարել, քրեական պատասխանատվության կանչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա բոլոր հանցակիցներին։

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան
Արման Վեզիրյան, «Հելսինքյան Ասոցիացիա»
Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինքյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական Կոմիտե»
Արեն Նահապետյան, «Իրավունքի եւ ազատության կենտրոն»
Հայկ Նահապետյան, «301֊ի Խորհուրդ» ՀԿ
Տիգրան Պասկեւիչյան, լրագրող հրապարակախոս
Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթի խմբագիր
Կարեն Քոչարյան, Հրապարակախոս, վերլուծաբան
Սաթիկ Սեյրանյան, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
Սամվել Տոնոյան, «Գերագույն խորհուրդ» ՀԿ
Արտաշես Իկոնոմով, «ՆԺԱՐ» քաղաքական նախաձեռնություն
Նինա Կարապետյանց, «ՆԺԱՐ» քաղաքական նախաձեռնություն
Արաքսյա Գրիգորյան, «Ապրելու երկիր» կուսակցություն
Արամ Թորոսյան, «Նոր ուժ» կուսակցություն
Արմեն Մանվելյան, «Հայաքվե» քաղաքական նախաձեռնություն
Լեւոն Զուրաբյան, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»