Ներքին 11 ամիս առաջ - 16:51 24-11-2025

«Անվերջ սքրոլինգը» ստիպում է անընդհատ շեղվել․ եթե զգում եք, որ կենտրոնանալը դարձել է խնդիր, մի հատ հավաքեք ձեզ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զգո՞ւմ եք, որ դժվարացել է կենտրոնանալը։ Պատճառը կարող են լինել կարճ հոլովակները (Reels, TikTok, Shorts)

Միջազգային նոր հետազոտությունը, որն ընդգրկել է ավելի քան 98,000 մասնակցի, բացահայտել է, թե ինչպես են կարճ հոլովակները (Short-Form Videos) ազդում մեր ուղեղի և հոգեկան առողջության վրա ։ Արդյունքները մտահոգիչ են։ (հղումը կտեղադրեմ մեկնաբանությունում)

Ահա հիմնական բացահայտումները․

Առաջին զոհը՝ ուշադրությունը։ Հետազոտությունը պարզել է, որ կարճ հոլովակների չարաշահումը բացասաբար է ազդում կոգնիտիվ ունակությունների վրա ։ Ամենաշատը տուժում են ուշադրությունը և ինքնատիրապետումը (inhibitory control) ։ Մեր ուղեղը սովորում է արագ ստանալ «պարգևատրում» (դոֆամին) և արդյունքում դժվարանում է կենտրոնանալ երկարատև, մտավոր աշխատանքի վրա ։ Եթե կարճ, մանրից ախմախանում ենք .Ճ

Սթրես և տագնապ - Այս հարթակների ակտիվ օգտագործումը կապված է սթրեսի, տագնապայնության և միայնության զգացումի աճի հետ ։ Նաև հաստատվել է բացասական կապը քնի որակի հետ - ինչը էլի լավ էլ զգում ենք ։

Տարիքը նշանակություն չունի. Ընդունված է կարծել, որ սոցցանցերից կախվածությունը միայն դեռահասների խնդիրն է։ Սակայն այս վերլուծությունը ցույց է տվել, որ բացասական ազդեցությունը նույնն է թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների դեպքում ։

«Կախվածությունն» ավելի վտանգավոր է, քան ժամանակը։ Հետաքրքիր փաստ. խնդիրներն ավելի շատ կապված են ոչ թե նրա հետ, թե քանի ժամ եք դիտում, այլ թե որքանով եք կորցնում վերահսկողությունը (օրինակ՝ չեք կարողանում կանգ առնել) ։

Եզրակացություն. «Անվերջ սքրոլինգը» մարզում է մեր ուղեղը անընդհատ շեղվել։ Եթե զգում եք, որ կենտրոնանալը դարձել է խնդիր, մի հատ հավաքեք ձեզ .Ճ»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»