Ներքին 11 ամիս առաջ - 23:58 23-11-2025

Ռուբիոն պատմել է Ժնևում Ուկրաինայի հետ «ամենաարդյունավետ» բանակցությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին պատմել է Ժնևում Ուկրաինայի հետ «ամենաարդյունավետ» բանակցությունների մասին, հայտնում է BBC News-ը։

«Սա, թերևս, մեր ամենաարդյունավետ և բովանդակալից հանդիպումն էր ամբողջ գործընթացի ընթացքում»,- ասել է նա։

Ռուբիոն հայտնել է, որ իրենք ունեն բոլոր ներգրավված կողմերի «ներդրման հիման վրա» ստեղծված «արդյունք» և «զգալի առաջընթաց են գրանցել» դրանում պարունակվող կետերի կատարման ուղղությամբ։

Ըստ նրա, այժմ իրենք դիտարկում են «որոշ առաջարկներ, որոնք ներկայացվել են իրենց», և կատարում են որոշ «փոփոխություններ» ու շտկումներ՝ մոտենալու համար այն տարբերակին, որը բավարարում է ինչպես Ուկրաինային, այնպես էլ ԱՄՆ-ին։

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ այս հավասարման մեջ կա նաև ռուսաստանյան կողմը, սակայն իրենք կարծում են, որ «բավականին հիմնավոր պատկերացում» ունեն այն մասին, թե ինչն է կարևոր նրանց համար։

«Մենք դեռ որոշակի աշխատանք պետք է կատարենք»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները հավաքվել են Ժնևում՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, որի մասին հայտնի էր դարձել օրերս։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»