Ներքին 11 ամիս առաջ - 22:44 21-11-2025

Վտանգավոր մանրէ՝ «NAN» մանկական կաթնախառնուրդում. խմբաքանակը հետ է կանչվել

Nestlé-ն պաշտոնապես հայտարարել է, որ հետ է կանչում իր «NAN EXPERT PRO sans lactose» (առանց լակտոզայի) 400գ մանկական կաթնախառնուրդը՝ Cronobacter spp. մանրէի հնարավոր աղտոտման պատճառով։

Լուրը հաստատել է Լյուքսեմբուրգի անասնաբուժական և սննդի անվտանգության մարմինը (ALVA / Sécurité alimentaire Luxembourg):

Այս մասին գրում է anvtangsnund.am կայքը:

Cronobacter spp. (նախկինում կոչվում էր Enterobacter sakazakii) — մանրէ է, որը կարող է հայտնվել չոր մանկական սննդամթերքում, հատկապես՝ կաթնախառնուրդի մեջ, քանի որ դիմացկուն է չոր միջավայրում, իսկ կաթնածառնուրդը ցածր խոնավություն ունի։

Մանրէն հատկապես վտանգավոր է նորածինների և մինչև 2 ամսական երեխաների համար, քանի որ կարող է այնպիսի վարակների պատճառ դառնալ, ինչպիսիք են՝ սեպսիսը, մենինգիտը, աղիքային բորբոքումները և այլն։

Մանրէն կարող է հայտնվել արտադրության կամ փաթեթավորման ընթացքում, օրինակ, եթե հիգիենիկ նորմերը կանոնները խախտվել են՝ սարքավորումները լիարժեք չեն ախտահանվել, կամ աշխատակիցները չեն պահպանել մաքրությունը։

Հետկանչը վերաբերում է առանց լակտոզայի «NAN EXPERT pro» այն խմբաքանակին, որի պահման ժամմկետը մինչև 2027թ. հունիսն է, խմբաքանակի համարը՝ L-51520346AC (շտրիխ կոդ՝ 8445291272521)։ Ապրանքը վաճառվել է 2025թ. հունիսի 13-ից մինչև 2025թ. նոյեմբերի 13-ը ընկած ժամանակահատվածում։
Nestlé-ն կոչ է արել ծնողներին՝ «անմիջապես դադարեցնել հետկանչված արտադրանքի օգտագործումը և դեն նետել այն», տուփի առկայության դեպքում՝ նաև փոխանակել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն