Ներքին 11 ամիս առաջ - 17:50 21-11-2025

Շատ իզուր, որ զանգել եք․ ՔՊ-ականները խուսափում են Oragir.News-ի հարցերից

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավի այն անդամները, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը և այն թակարդի մեջ են պահել, պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացիները նյարդայնանում և մեզ մեղադրում են, որ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց առաջնորդած ուժերին։ Այս թնջուկը պետք է լուծվի: Շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, և այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն խորհրդարանում»․- ասել է Փաշինյանը:

Oragir.News-ը փորձեց ՔՊ-ականներից մեկնաբանություն ստանալ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ։ «Քաղաքացիական պայամանագրի» շուրջ 10 անդամներից գրեթե բոլորը կա՛մ շատ զբաղված էին, կա՛մ անհասանելի, կա՛մ էլ տեղեկանալով, թե որ լրատվամիջոցից է զանգահարողը, կոպտում ու հեռախոսն անջատում էին։ Նրանցից մեկը Անդրանիկ Քոչարյանն էր, ով լսելով լրատվամիջոցի անունը, վրա բերեց․ «Շատ իզուր, որ զանգել եք»։ Հարցին, թե ինչու եք այդպես ասում՝ կարճ կապեց․ «Որովհետև զբաղված եմ»։

Նազելի Բաղդասարյանն էլ հեռախոսը վերցնում, բայց ձայն չէր հանում, մի քանի այդպիսի զանգից հետո նա նույնպես անհասանելի դարձավ։

Ստացվում է՝ ՔՊ-ականներն ուղղակի հրաժարվում են ոչ իշխանական լրատվամիջոցներին ոչ միայն հարցազրույցներ տալ, այլև նույնիսկ մեկ բառով մեկնաբանել սեփական առաջնորդի հայտարարությունները:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»