Ներքին 11 ամիս առաջ - 14:56 21-11-2025

Հայաստանը COP30–ին մասնակցության շրջանակներում ստորագրել է կարևոր փաստաթղթեր

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը՝ COP30-ին։

Այս մասին գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանին, ինչպես նաև նախարարության և միջազգային գործընկերներին։

«Այս օրերին հագեցած օրակարգով մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցանք տարբեր երկրների պատվիրակությունների հետ, բարձր մակարդակի միջոցառումներին ներկայացրեցինք 2026 թվականին Հայաստանում հյուընկալվող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի 17-րդ համաժողովի` CoP17-ի օրակարգը, մեր երկրի տեսլականը և նախաձեռնությունները։ Այցի շրջանակում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք նոր հնարավորություններ կբացեն ապագա համագործակցությունների համար։

Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում նաև Բելեմում՝ համաժողովի տարածքում տեղի ունեցած հրդեհի միջադեպի առնչությամբ ձեր անհանգստության ու աջակցող հաղորդագրությունների համար։ Հուսով եմ, որ մեր բրազիլացի գործընկերները արագ և արդյունավետ կհաղթահարեն միջադեպի հետևանքները, իսկ համաժողովը լիարժեքորեն կծառայի իր նպատակին՝ նպաստելով համաշխարհային կլիմայական օրակարգի առաջմղմանը»,– գրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»