Ներքին 11 ամիս առաջ - 13:40 19-11-2025

Գյումրու ավագանու 2 անդամներ մանդատներից հրաժարվում են

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալվելուց հետո քաղաքապետարանում կրքերը չեն հանդարտվում։

Oragir.News-ի տեղեկություններով` 31 ԸԸՀ-ն Գյումրիի ավագանու մանդատներից հրաժարվելու, ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել։ Ընտրացուցակից դուրս գալու դիմում է ներկայացրել Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Հասմիկ Խաչատրյանը։

Կոմկուսից էլ անդամ Գնել Մանուկյանն է ընտրական ցուցակից դուրս գալու դիմում ներկայացրել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Գյումրիի 31 ԸԸՀ-ում տեղի է ունեցել հրատապ նիստ` օրակարգում 2 հարց էր ընդգրկված։ Առաջին հարցով քննվել է Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամներից մեկի` Հասմիկ Խաչատրյանի ընտրացուցակից դուրս գալու դիմումը։

Նշենք նաև, որ օրերս ավագանու մանդատից հրաժարվել էր «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը, անձնական խնդիրներով պայմանավորված։

Նարեկ Միրզոյանի մանդատը հաջորդ համարին փոխանցելու հարցը կքննվի հաջորդ ԸԸՀ նիստի ժամանակ։

Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ցուցակի հաջորդ համարը Արտակ Հովսեփյանն է։

Հիշեցնենք, որ կալանավորված կոմկուսի անդամ Տիգրան Ավագյանի մանդատը հանձնվել է «Կոմունիստական կուսակցության» ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտյոմ Մկրտչյանին, ով այս պահին զբաղեցնում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնը։
ՏԻՄ օրենքը թույլ չի տալիս համատեղել այդ պաշտոնը մանդատի հետ։

Ուշագրավն այն է, որ քվորում ապահովելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է 17 մանդատ, բայց ինչպես տեսնում ենք իրավիճակը զարգանում է անկանխատեսելի կերպով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»