Ներքին 11 ամիս առաջ - 20:18 17-11-2025

Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում` «Մալաթիա մոլ»-ի դիմաց, բախվել են «Range Rover» մակնիշի, «Audi» մակնիշի, «Mazda» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի ընթացքում ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված կինը շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»