Ներքին 11 ամիս առաջ - 14:56 17-11-2025

«Թրամփի ուղին» նշանակալի օգուտներ կբերի և ամերիկացի, և հայ ժողովուրդների համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է տիկին Հուքերի այցը Հայաստան և նշել, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ–ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես Կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաև ԱՄՆ–ի հետ երկկողմ հարաբերություններում ձևավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ և ուղղություններ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար՝ նշելով, որ Երևան է այցելել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։

Միաժամանակ, նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է՝ պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին զարգացնելը։

Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ և՛ ամերիկացի, և՛ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»