Ներքին 11 ամիս առաջ - 15:10 13-11-2025

Օնիկ Հարությունյանի կողմից ձերբակալման հիմք հանդիսացած մտքերը հնչել են «TikTok»–ի ուղիղ եթերում. փաստաբան

Հոկտեմբերի 12-ի երեկոյան, ի վերջո, հաջողվեց հայտնաբերել բլոգեր Օնիկ Հարությունյանին։ Փաստորեն, նա այդ ողջ ընթացքում գտնվել է Վաղարշապատի ոստիկանության բաժնում, ապա նրան տեղափոխել են Վաղարշապատի քննչական բաժին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Սերգեյ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստացի, Վաղարշապատի ոստիկանության բաժնում խուսափել են տեղեկություններ ներկայացնել Օնիկ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ՝ առերևույթ խոչընդոտելով փաստաբանի` մասնագիտական գործունեությանս։

Քննչական բաժնում պարզ դարձավ, որ Օնիկ Հարությունյանը ձերբակալվել է քաղաքական բովանդակությամբ մտքեր և քննադատություններ հնչեցնելու համար, որոնք ուղղված են եղել ընդդեմ Արգիշտի Մեխակյանի, ինչը քննչական բաժնում դիտարկել են որպես խուլիգանություն։

Ձերբակալման արձանագրությունից պարզ է դարձել, որ Օնիկ Հարությունյանի կողմից ձերբակալման հիմք հանդիսացած մտքերը հնչել են «TikTok» հարթակում ուղիղ եթերի ժամանակ։

Այդ հարթակից օգտվողների համար հայտնի է, որ ուղիղ եթերների ավարտից հետո դրանք չեն պահպանվում օգտատիրոջ էջում։ Այսինքն, որպեսզի հնարավոր լինի արձանագրել որևէ խոսք կամ առերևույթ հանցավոր արարք, անհրաժեշտ է ուղիղ եթերը տեսաձայնագրել հենց ուղիղ եթերի ժամանակ։ Օնիկ Հարությունյանը գրեթե ամենօրյա ռեժիմով է իրականացրել իր ուղիղ եթերները։

Սա վկայում է, որ ընդդիմադիր գործունեություն ծավալող անձանց սոցիալական էջերը գտնվում են իրավապահ մարմինների ամենօրյա մոնիտորինգի ներքո` քաղաքական հետապնդումների հիմքեր օպերատիվ գտնելու համար։

Հ.Գ. մինչ այս պահն իրավապահ մարմինների կողմից մոնիտորինգ չի իրականացվել մերձիշխանական անձանց և իշխանության ներկայացուցիչների սոցիալական էջերի և գործունեության նկատմամբ, ովքեր հայհոյանքներ են հնչեցրել կամ առերևույթ խուլիգանական վարքագիծ են դրսևորել իրենց ընդդիմախոսների նկատմամբ։ Հակառակ պարագայում բազմաթիվ ձերբակալվածներ կլինեին իշխանական շրջանակներից»։

Հիշեցնենք, որ երեկ Վաղարշապատում անհայտ անձինք գետնին էին տապալել «Մայր Հայաստան»–ի աջակից Օնո Հարությունյանին և տարել անհայտ ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ