Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 23:06 29-10-2025

Խերսոնում մանկական հիվանդանոցին ռուսական հարվածից առնվազն 9 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 4 երեխա

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ Խերսոնում մանկական հիվանդանոցին ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն անվանել է «դիտավորյալ» հարձակում, ինչը կրկին փաստում է, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում։

«Ռուսաստանը ոչ միայն ձգձգում է իր ահաբեկչական պատերազմը, այլև փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատերազմը դադարեցնելու ոչ մի հնարավորություն չհաջողվի», - ասել է Զելենսկին։

Ուկրաինացի պաշտոնյաները տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է՝ հարվածի հետևանքով կոտրվել են հիվանդանոցի պատուհանները, բեկորները ցրված են պատգարակների և բժշկական սարքավորումների վրա։

Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական հարվածից հիվանդանոց է վնասվում, թեև Մոսկվան շարունակաբար պնդում է, թե թիրախավորում է միայն ռազմական օբյեկտներ։

«Նրանք չէին կարող չիմանալ, թե ինչին են հարվածում։ Սա դիտավորյալ հարձակում էր, մասնավորապես՝ երեխաների, բժշկական անձնակազմի դեմ», - ասել է Զելենսկին, հավելելով՝ հարձակման պահին հիվանդանոցում մոտ 100 մարդ է եղել։

Մոսկվան որևէ մեկնաբանություն չի արել հարվածի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները