Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 14:17 25-10-2025

Հայաստանն ու Ավստրիան կհամագործակցեն օդերևութաբանության, հիդրոլոգիայի և կլիմայագիտության ոլորտներում

Ժնևում՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր գրասենյակում, հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ավստրիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի, կլիմայագիտության և օդերևութաբանության դաշնային ինստիտուտի (GeoSphere Austria) միջև համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Միջոցառումն անցկացվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Սելեստե Սաուլոյի նախագահությամբ՝ երկու կողմերի ղեկավարների և ներկայացուցիչների, ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն՝ տիկին Կորնելիա Ռադիչի մասնակցությամբ։

Ստորագրված Հուշագիրը նոր փուլ է բացում Հայաստանի և Ավստրիայի համագործակցության մեջ օդերևութաբանության, հիդրոլոգիայի և կլիմայագիտության ոլորտներում։

Այն ներառում է համատեղ գործողություններ՝ դիտարկման համակարգերի զարգացման, վտանգավոր երևույթների կանխատեսման և նախազգուշացման, փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման և համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ՀՕԿ-ի գլոբալ նախաձեռնությունների, մասնավորապես ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (Early Warnings for All) շրջանակում։

Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է դեպի միջազգային համագործակցության ամրապնդում՝ ուղղված կլիմայական ռիսկերի և բնական վտանգների նկատմամբ կայունության բարձրացմանը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս

Ձեզ գուցե հետաքրքրի