Սպորտ 10 ամիս առաջ - 23:32 07-10-2025

ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին 16.250 ԱՄՆ դոլար

Հոկտեմբերի 7-ին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2026 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի հետ կապված ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումների փաստաթուղթը։

Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 13,000 շվեյցարական ֆրանկով (16,250 ԱՄՆ դոլար) սեպտեմբերյան խաղերի ընթացքում տեղի ունեցած խախտումների համար։

Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում արձանագրվել են հետևյալ խախտումները՝ թիմային խախտումներ, խաղի ժամանակ կարգուկանոնի և անվտանգության խախտում, խաղադաշտ ներխուժում կամ ներխուժման փորձ, հրավառությունների կամ այլ առարկաների օգտագործում։

Իռլանդիայի հավաքականի հետ խաղում խախտվել են կարգուկանոնի և անվտանգության կանոնները, ինչպես նաև օգտագործվել են հրավառություններ կամ այլ առարկաներ։

Որոշումներից մի քանիսը ենթակա են բողոքարկման։