Ներքին 1 տարի առաջ - 19:35 06-10-2025

ՀՀ ԱԳՆ-ում եվրոպական ինտեգրման վարչություն կստեղծվի

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱԳՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել։

«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Եվրոպայի վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ եվրոպական ինտեգրման վարչություն.

2) քաղաքական ծրագրավորման վարչությունը միացնել դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչությանը:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 746-Լ որոշման հավելվածի 30-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել 13-րդ ենթակետը. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ ենթակետով՝ «16) եվրոպական ինտեգրման վարչություն»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասված է որոշման մեջ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում