Ներքին 1 տարի առաջ - 10:45 06-10-2025

Վստահեցնում եմ՝ միլիոնավոր դրամներ եք վճարելու, շատ կփոշմանեք․ Ավինյանը զգուշացրել է

Դեկտեմբերին ավագանու որոշումները այնպես ենք կառուցելու, որ կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու կողմից սահմանված փոշու ցանցերի, կահավորման, որևէ տեսակի աղտոտում են բերում քաղաքին, խստորեն պատժվելու են։ Պատժվելու են ռետրոսպեկտիվ, պատժվելու են այն պահին, երբ գան շինթույլտվության երկարաձգման, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կարծում եմ՝ այս խոսակցությունները բավարար են, որպեսզի իրար ճիշտ հասկանանք»,– շեշտել է նա։

Հիշեցնելով, որ օրինակ՝ փոշու ցանցեր չունենալու համար տուգանքը 70.000 դրամ է, Ավինյանը զգուշացրել է. «Շատերը մտածեցին՝ ինչու 2-3 մլն դրամ ծախս անեմ, ցանց քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա՝ կվճարեմ 70 հազար դրամը։ Հարգելիներս, վստահեցնում եմ՝ դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու՝ անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ ով չի պահպանել Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքականությունը, շատ կփոշմանի»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում