Ներքին 1 տարի առաջ - 18:22 03-10-2025

Հայաստանը հրաժարվում է Արարատից, Ադրբեջանը՝ յուրացնում այն

Ադրբեջանը Հայաստանի բնակավայրերը, մարզերն անվանում է ադրբեջանական անուններով։ Աղթան նույն Հրազադանն է, Գաֆանը՝ Կապանը, Փաշհը՝ Վայոց ձորի մարզի Վայքը և Ջերմուկը, Բասարգեչարը՝ Վարդենիսը և այլն։ Բաքուն այս ամենը ներկայացնում է որպես, այսպես կոչված՝ Արևմտյան Ադրբեջանի տարածքներ:Ադրբեջանն ունի նաև «Իրևան» և «Զանգեզուր» անունները կրող ֆուտբոլային ակումբներ։ Խաղի ժամանակ ֆուտբոլիստները կրում են այդ անուններով շապիկներ։



Oragir.News-ի հետ զրույցում, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հաստատեց, որ Արցախի բոլոր տեղանունները փոփոխել են, կա նաև «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբ։ ՀՀ ներկայիս սուվերեն տարածքում գտնվող տեղանունների մեծամասնությունը նույնպես փոխարինվել են ադրբեջանական տարբերակներով։

Ավելին՝ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ Երևանը, Սևանը և Սյունիքը վաղուց ներկայացվում են որպես «պատմական ադրբեջանական տարածքներ»։

Ըստ ադրբեջանագետի, Ադրբեջանում ստեղծվել է նաև Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոն։

«ՌուսԱրմԻնֆո»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում հայկական քաղաքաների անուններով արտադրում են կոնյակ և գինի։ Ադրբեջանցի արտադրողի կողմից արտադրվում է սպիտակ չոր գինի՝ «İrəvan qalası» («Էրիվանի ամրոց»), որն Ադրբեջանը հաճախ է ներկայացնում տարբեր միջազգային ցուցահանդեսների և գինու փառատոների ժամանակ։
Այս օրինակները փաստում են, որ Ադրբեջանի կողմից հայկական տեղանունների աղավաղումը, ադրբեջանացումը պետական քարոզչական քաղաքականություն է։ Մտավախություն կա, որ Արարատ լեռան օրինակով՝ Ադրբեջանը կարող է պահանջել՝ անվանափոխել Հայաստանի պատմական տեղանունները, որոք դարերի, հազարամյակների պատմություն ունեն, հայկական պետականության, մշակույթի, ինքնության վկայություններն են։ Իսկ Հայաստանը, ցավոք, ո՛չ հակադարձում է, ո՛չ էլ պահանջում Ադրբեջանից՝ չաղավաղել, չանվանափոխել, հայկական անունները, չվիրավորել ՀՀ քաղաքացու ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում