Ներքին Միտք 11 ամիս առաջ - 10:08 28-09-2025

Երկրորդ սպանությունը նույն մարզում. ՆԳ նախարարի հրաժարականը դարձել է հրամայական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

Երկրորդ սպանությունը նույն մարզում. ՆԳ նախարարի հրաժարականը դարձել է հրամայական

ՆԳ նախարարությունը հայտարարում է, թե Արմավիրում տեղի ունեցած սպանությունը «կենցաղային» բնույթ է կրել, իսկ ձերբակալվածը հոգեկան խնդիրներ ունի։

Սակայն փաստերը խոսում են խորքային խնդիրների մասին․ միայն մեկ մարզում, ընդամենը մի քանի օրվա ընթացքում, արձանագրվում է երկրորդ սպանությունը։

Սա արդեն պատահական դեպքերի շարք չէ, այլ՝ համակարգային ճգնաժամի ամենաակնհայտ ապացույցը։

Եթե անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում, ապա ո՞վ է պատասխանատու նրա ազատ տեղաշարժի և հանրային անվտանգության վերահսկման համար։

Սա բացահայտում է ոչ միայն իրավապահների անգործությունը, այլև պետության կողմից կանխարգելիչ քաղաքականության բացակայությունը։

Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է․ այստեղ արդեն խոսքը վերաբերում է իշխանության կողմից քաղաքական պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությանը։
Առաջին և անխուսափելի քայլը պետք է լինի այդ պատասխանատվության լուծումը՝
ՆԳ նախարարի հրաժարականը։