Ներքին 1 տարի առաջ - 20:53 27-09-2025

Խարդախություն Երևանում. քաղաքացին 55 հազար դոլարը ցանկացել է փոխանակել դրամի, բայց կորցրել է այն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 23-ին, խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց խաբեությամբ հափշտակել են 55 հազար ԱՄՆ դոլար գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 28-ամյա Բագրատ Հ․-ն հայտնել է, որ նույն օրը «Facebook» սոցիալական կայքի «RatePro» էջով նկատել է շահավետ տարադրամի փոխանակման կետի գովազդ, որից հետո «Վոթսափ» հավելվածով կապնվել է նշված էջի օգտատեր ներկայացած Դավիթի հետ, ում հետ պայամանավորվել է Ծիծեռնակաբերդի 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն Մոլում» փոխանակել 55 հազար ԱՄՆ դոլար գումարը փոխարինել ՀՀ դրամով, որից հետո ժամը 17։00-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնում Դավիթի հրահանգով գումարը փոխանցել է «51 QV 551» համարանիշի ավտոմեքենայի վարորդին, ով էլ իր հերթին այն փոխանցել է մեկ ուրիշ անձի և այդ եղանակով Դավիթը խաբեությամբ իրենից հափշտակել է 55 հազար ԱՄՆ դոլարը։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «51 QV 551» համարանիշի ավտոմեքենայի վարորդ է հանդիսանում Երևանի բնակիչ 38-ամյա Արարատ Թ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի տվյալները պարզելու, նրան և հափշտակած գումարը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները