Ներքին 1 տարի առաջ - 17:45 27-09-2025

Սա Մերձավանում փետրվարյան հանցագործության շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ

«Այս տարվա առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում ներքին գործերի նախարարն անձամբ այցելել է բոլոր մարզեր և հետևել ծառայությունների աշխատանքին։ Արմավիրի մարզում ամփոփումից հետո նա մտահոգություն հայտնեց միջանձնային լարված հարաբերությունների և տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ և հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ասաց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ սեպտեմբերի սկզբին աշխատանքից ազատվել են մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը և համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը։ Վերջինս պատասխանատու է նաև այդ հատվածի օպերատիվ իրավիճակի համար։

Մամուլի քարտուղարը հիշեցրեց նաև, որ խոսքը վերաբերում է Մերձավանի փետրվարյան միջադեպին․ «Փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձանց միջև ծագած միջադեպի ժամանակ հնչեցին կրակոցներ, և այդ ընթացքում Գրիգոր Օհանյանը ստացավ կրծքավանդակի հրազենային վնասվածք և մահացավ։ Տասնյակից ավելի անձինք մեղադրանքների տակ են, որոշները ձերբակալվել ու կալանավորվել են, գործը ուղարկվել է դատարան։ Այս միջադեպի հետևանքներն այսօր էլ են զգացվում»։

«Ես կրկնում եմ՝ միջանձնային հարաբերությունները մարզում դեռ լարված են, ու իրավիճակը շարունակում է հետևողական վերահսկողության կարիք ունենալ», – եզրափակեց Նարեկ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները