Ներքին 1 տարի առաջ - 12:45 26-09-2025

Որևէ մեկնարկած բարեփոխում չի կանգնեցվելու․ փոխնախարարը՝ ՊՆ բյուջեի կրճատման մասին

Բոլոր բարեփոխումներն իրենց ընթացքը շարունակելու են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Անդրադառնալով 2026-ի բյուջեում պաշտպանական ծախսերի կրճատմանը՝ նա ասաց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից, իր խոսքով, արդեն «հանգամանալից բացատրել է» դա։

«Բայց ամենից կարևորը, որ որևէ մեկնարկած բարեփոխում չի կանգնեցվելու և հասնելու է իր տրամաբանական ավարտին»,– նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Կառավարությունը սեպտեմբերի 25–ի իր կառավարության նիստում հավանություն տվեց 2026 թվականի պետական բյուջեի նախագծին։

Փաստաթղթից տեղեկանում ենք, որ հաջորդ տարվա բյուջեում պաշտպանական ծախսերը նվազել են։ Եթե այս տարի պաշտպանական ծախսերի համար հատկացվել է 664.6 մլրդ դրամ, ապա 2026–ին այդ գումարը կկազմի 563․1 մլրդ դրամ։

Նվազումը կազմում է 101.5 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ 2026 թվականի բյուջեում ծախսերի Էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին