Ներքին 11 ամիս առաջ - 17:26 25-09-2025

Երևանում բախվել են «Mustang»-ը, «BMW»-ն, «Opel»-ն ու «Ford Transit»-ը. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Մետաքս թաղամասում՝ «Մետաքս Գոլդ»-ի դիմաց, բախվել են «Mustang», «BMW», «Opel», և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mustang»-ը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: