Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:54 24-09-2025

ՆԳ նախարարը դեռ հրաժարական չի տվե՞լ. չնայած ուր ա դրանց էդքան արժանապատվություն. փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը.

Երբ օգտվում ենք պահնորդական ծառայությունից՝ զենք պահելու կասկածանքով 5 անգամ պահնորդներին ապօրինի ձերբակալում են: Հետո օրենք են հատուկ փոխում արգելելով պահնորդությունը ուղեկցող մեքենայով: ՆԳ նախարարն ասուլիսում որպես հիմնավորում այդ գործողությունների պնդում է, թե պահնորդների ուղեկցմամբ խախտվում է հանրային կյանքի հավասարությունը եւ այլն...

Արդեն մի քանի տարի է ձեզ բացատրում ենք, որ պահնորդների ծառայությունից օգտվում ենք այն պարզ պատճառով, որ լավ ենք ճանաչում ձեզ ու ձեր անկարողությունը հանրության անվտանգության ապահովման գործում: Դուք անկարող եք ապահովել մարդկանց անվտանգությունը, ուստի մարդիկ ստիպված են ինքնուրույն եւ սեփական միջոցներով դա անել:

ՆԳ նախարարը դեռ հրաժարական չի տվե՞լ...
Չնայած ուր ա դրանց էդքան արժանապտվություն, որ հրաժարական տան: