Ներքին 1 տարի առաջ - 17:33 23-09-2025

Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է խորհրդաժողով՝ արցախահայության իրավունքների պաշտպանության համար

Արցախի էթնիկ զտումից և արցախահայության հայրենազրկումից 2 տարի անց, ս/թ սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ խորհրդաժողով՝ պատգամավոր և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ։

Միջոցառմանը մասնակցում էին ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Եվրախորհրդարանի պատգամաորներ, դիվանագետներ, փորձագետներ, համալսարանականներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների բարձր ներկայացուցիչներ, որոնք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը գործնական աջակցություն ցուցաբերելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքին։

Խորհրդաժողովի առաջին փուլում մասնակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական վերադասավորումներին և դրանց հետևանքներին արցախահայության համար։ Մասնակիցներն ընդգծեցին, որ բռնի տեղահանության անպատժելիությունը վտանգում է միջազգային կարգի հիմքերը։ Այս համատեքստում նշվեց, որ Ֆրանսիացի և եվրոպացի պատգամավորները հանձն են առել մոռացության չմատնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումը և շարունակելու են սեփական կառավարություններին դրդել գործնական քայլեր ձեռնարկել՝ միջազգային իրավունքի հարգումն ապահովելու համար։

Երկրորդ քննարկումը նվիրված էր խորհրդարանական դիվանագիտությանը․ կարևորվեց եվրոպական երկրների խորհրդարանականների և Արցախի Հանրապետության խորհրդարանականների միջև կապերի ձևավորումը և համագործակցությունը՝ Արցախ վերադարձի իրավունքը միջազգային օրակարգ բերելու և հայ գերիների ու քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը պահանջելու համար։
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախաձեռնությանը, որը հանդես եկավ կոչով՝ հավաքագրելու ֆրանսիացի խորհրդարանականների ստորագրությունները՝ Արցախի բռնի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը պաշտպանելու և Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը պահանջելու համար։

Խորհրդաժողովը փակվեց Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի խոսքերով: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և կոչ արեց շարունակել Արցախյան դատի համար պայքարը․ «Քաղաքականությունն այն հզոր ուժն է, որ ունակ է վճռական գործողությամբ փոխել իրականությունը և, ուստի, ես առաջարկում եմ, որ համարձակվենք պայքարել բռնության նկատմամբ արդարության հաղթանակն ապահովելու համար»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս