Սպորտ 11 ամիս առաջ - 18:57 17-09-2025

Սերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գոլ խփելուց րոպեներ անց մահացել է

Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» նախկին ավագ, Սերբիայի հավաքականի անդամ Դեյան Միլովանովիչը մահացել է վետերանների խաղի ժամանակ՝ 41 տարեկան հասակում:

Այս մասին հայտնում է բելգրադյան ակումբի կայքը։

Նախօրեին տեղի է ունեցել «Ցրվենա Զվեզդայի» և ՊԿԲ-ի վետերանների ընկերական հանդիպումը: 7-րդ րոպեին Միլովանովիչը գոլ է խփել. որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը պատրաստվում էր իրացնել անկյունային հարվածը, սակայն կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին:

Օպերատիվորեն ժամանած արտակարգ ծառայությունները չեն կարողացել գիտակցության բերել Միլովանովիչին, նա մահացել է կրկնակի ինֆարկտից։

Դեյան Միլովանովիչը «Ցրվենա Զվեզդայի» կազմում մասնակցել է 80 հանդիպման, 15 գոլի հեղինակ է: Երկու անգամ թիմի հետ դարձել է Սերբիայի չեմպիոն։ Կիսապաշտպանը հանդես է եկել նաև ֆրանսիական «Լանս»-ում, հունական «Պանիոնիս»-ում և սերբական «Վոժդովաց»-ում:

Ֆուտբոլիստը նաև երկու անգամ խաղացել է Սերբիայի հավաքականի կազմում։

Ձեզ գուցե հետաքրքրի