Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:32 13-09-2025

Վրաստանում բռնագրավել են նախկին ֆինանսիստի ակտիվները. նա փորձել էր լքել երկիրը Հայաստանով

Վրաստանի դատախազությունը հայտնել է ֆինանսիստ Գեորգի Բաչիաշվիլիի ակտիվների վրա կալանք դնելու մասին, որը փորձել է Հայաստանի տարածքով փախչել երկրից, հաղորդում է Նովոստի-Գրուզիան։

Նրա ծնողների հաշիվները նույնպես սառեցվել են։

«Դատավորի որոշման հիման վրա քննությունը կալանք է դրել դատապարտված Գեորգի Բաչիաշվիլիի ծնողների բանկային հաշիվների և Գեորգի Բաչիաշվիլիի կողմից հանցագործության կատարման ժամանակ և դրանից հետո ձեռք բերված ակտիվների վրա», - ասվում է գերատեսչության կողմից այսօր տարածած հայտարարության մեջ։

Այս որոշումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ մարտ ամսին դատարանը Բաչիաշվիլիին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի կրիպտոարժույթի անօրինական յուրացման և փողերի լվացման մեջ։ Նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։

Գործով տուժող է համարվում «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Բաչիաշվիլին ղեկավարում էր նրա հիմնադրամը՝ տարբեր նախագծերում բազմամիլիոնանոց ներդրումներ իրականացնելով։

Քննությունը պնդում է, որ Բաչիաշվիլին Իվանիշվիլիի ներդրումներից ստացված շահույթից յուրացրել է 8986,86 բիթքոյն (ներկայիս փոխարժեքով՝ ավելի քան 1 միլիարդ դոլար)։ Ըստ դատախազության՝ «տարբեր ֆինանսական գործարքներ և գործողություններ» իրականացնելով՝ նա կարողացել է թաքցնել այդ ակտիվների անօրինական ծագումը և ազատորեն տնօրինել դրանք։ Նրանց տվյալներով՝ եկամուտների օրինականացման մեջ ներգրավված են եղել նաև մեղադրյալի հետ կապված ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Փողերի լվացման դրվագը առանձնացվել է առանձին վարույթով։

Բաչիաշվիլին հերքում է իր մեղքը և հայտարարում, որ քաղաքական հետապնդումների զոհ է դարձել՝ Ռուսաստանի հետ ավելի ու ավելի մերձեցող «Վրացական երազանք»-ի քննադատության համար։

Հնարավոր է, որ հաջորդ քայլը կլինի ակտիվների բռնագրավումը։

Այս ամիս «Վրացական երազանքի» կողմից վերահսկվող խորհրդարանը օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս դրամական փոխհատուցում պահանջել գույքային հանցագործության համար դատապարտված անձից կամ նրա մերձավոր ազգականների և նույնիսկ «նրա հետ կապված անձանց» միջոցով։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ