Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Արման Անդրեասյանն ու Մանվել Խնձրցյանը մեկնարկել են հաղթանակով
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Արման Անդրեասյանը մեկնարկել է ծանր, բայց տպավորիչ հաղթանակով: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Մանվել Խնձրցյանը ևս մեկնարկել է հաղթանակով։
Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով.
57 կգ Արսեն Հարությունյան 61 կգ Մանվել Խնձրցյան 65 կգ Վազգեն Թևանյան 70 կգ Արման Անդրեասյան 74 կգ Հրայր Ալիխանյան: