Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:05 12-09-2025

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը Լեհաստանից պահանջել է բացել Բելառուսի հետ սահմանը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը սեպտեմբերի 11-ին պահանջել է Լեհաստանից մտածել սահմանի փակման «հետևանքների մասին և վերանայել որոշումը». Վարշավան ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների կապակցությամբ սեպտեմբերի 12-ի կեսգիշերից փակել է Բելառուսի հետ սահմանի բոլոր անցակետերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Այդ սահմանափակումները «վնաս կհասցնեն Լեհաստանի միջազգային գործընկերներին» և «կհարվածեն հենց հանրապետության բիզնեսին», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա պնդմամբ՝ Վարշավան «անտեսել է Մոսկվայի և Մինսկի բարի կամքի ժեստը», որոնք զորավարժությունների մի մասը տեղափոխել են սահմանից ավելի հեռու և կրճատել զորքերի ու տեխնիկայի թվաքանակը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում այն կարծիքին են, որ սահմանի փակումը վկայում է «Եվրոպայում լարվածությունը սրելու՝ Լեհաստանի ուղեգծի մասին»։

Ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» համատեղ զորավարժությունները տեղի են ունենում սեպտեմբերի 12-ից 16-ը։ Նրանց ծրագիրը, ի թիվս այլ բաների, ներառում է միջուկային զենքի և «Օրեշնիկ» նոր հրթիռային համակարգի կիրառման վարժանքներ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը զորավարժությունները որակել է «ագրեսիվ՝ իր ռազմական դոկտրինայի առումով» և ընդգծել, որ դրանք մոդելավորում են Սուվալկի միջանցքի գրավումը, որը Բալթյան երկրները կապում է ՆԱՏՕ-ի մյուս պետությունների հետ։

Իրադրությունը բարդացել է լույս սեպտեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ռուսական անօդաչուների զանգվածային գրոհը Ուկրաինայի վրա ընդգրկեց Լեհաստանի օդային տարածությունը։ Երկիր է մտել առնվազն 19 անօդաչու թռչող սարք, որոնցից չորսը խոցվել է։ ԱԹՍ-ներից հինգն ընկել է Լյուբլինի վոյևոդությունում, մեկը՝ վնասել Վիրիկի գյուղի մի բնակելի շենք։ Կալանման համար գործի են դրվել ՆԱՏՕ-ի կործանիչները՝ առաջին անգամ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել