Սպորտ 11 ամիս առաջ - 14:08 11-09-2025

Մխիթարյանն արժանացել է «Ինտեր»-ի «Gentleman Award» մրցանակին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Ինտերի» կողմից ամեն տարի անցկացվող «Gentleman Award» մրցանակին:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս տարի բացի Հենրիխ Մխիթարյանից, մրցանակին արժանացել են նաև «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, խաղացողներ Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան:

«Gentleman Award»-ը «Ինտերի» կողմից տրվող «Արդար խաղի» մրցանակն է: