Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:54 05-09-2025

Եգիպտոսը չի պատրաստվում ընդունել պաղեստինցիներին իր տարածքում

Եգիպտոսը չի պատրաստվում ընդունել պաղեստինցիներին իր տարածքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին։

«Վերաբնակեցումը տարբերակ չէ, դա կարմիր գիծ է Եգիպտոսի համար, և մենք թույլ չենք տա դա տեղի ունենա։ Վերաբնակեցումը նշանակում է պաղեստինյան հարցի վերացում և վերջ, և չկա ոչ մի իրավական, բարոյական կամ էթիկական հիմք մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար»,- Եգիպտոսի ԱԳ նախարարի խոսքերը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Գազայի հազարավոր բնակիչներ անտեսում են տարածքը լքելու Իսրայելի կոչերը՝ կապված սպասվող ռազմական գործողությունների հետ։

Եգիպտոսը նախկինում բազմիցս դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։ Միևնույն ժամանակ, Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին Եգիպտոսը հանդես է գալիս որպես միջնորդ՝ անկլավում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան