Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:56 05-09-2025

Աֆղանստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի հարավ-արևելքում հինգ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, որի մագնիտուդը կազմել է 6,2: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանական երկրաբանական գիտությունների հետազոտական ​​կենտրոնը։

Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պակիստանի հետ սահմանին, 10 կմ խորության վրա։ Հաղորդվում է, որ կան որոշ վնասներ, սակայն դրանց մանրամասները դեռ հայտնի չեն։
Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Կունարի և Նանգարհարի նահանգներում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2200-ը։ Ավելի քան 3600 մարդ վիրավորվել է, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ Որոշ գյուղերում ավերվել կամ վնասվել են տների 98%-ը։ Երկրաշարժից, ընդհանուր առմամբ, տուժել է շուրջ 84 000 մարդ։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

Նույն շրջանում երկրորդ երկրաշարժը՝ 5,5 մագնիտուդով, տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին՝ խաթարելով որոնողական աշխատանքները, փակելով մի քանի գյուղերի ճանապարհներ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան