Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 16:35 04-09-2025

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2205-ի

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2205-ի, վիրավորների թիվը՝ 3640-ի։ Այս մասին X սոցիալական ցանցում գրառման մեջ նշել է «Թալիբան» շարժման խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիտրատը։

Պաշտոնյան հայտնել է, որ նահանգի մի քանի շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են՝ փլատակներից մարդկանց դուրս բերելու համար։
Տեղահանված ընտանիքների համար տարբեր վայրերում տեղադրվել են վրաններ, ներկայում ընթանում է առաջնային և անհետաձգելի մարդասիրական օգնության կազմակերպված բաշխումը:

6 մագնիտուդով երկրաշարժն Աֆղանստանի արևելքում տեղի է ունեցել օգոստոսի 31-ի ուշ երեկոյան։ Այն դարձել է վերջին երկու տարիների ընթացքում երկրում ամենաուժեղը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը