Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:18 29-08-2025

Ալիևից Բարեկամության շքանշան ստացած Մամեդ Աղաևը կալանավորվեց

Մոսկվայի Սատիրայի թատրոնի նախկին տնօրեն, Ալիևից Բարեկամության շքանշան ստացած ադրբեջանցի Մամեդ Աղաևը կալանավորվեց 1 ամիս 29 օր ժամկետով:

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նա մեղադրվում է նախկինում կատարած խարդախությունների մեջ:

Պարզվել է, որ Աղաևը կազմակերպել է բյուջե հաշվեգրման համար նախատեսված միջոցների հափշտակման սխեմա։ Նա գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և իր թատրոնի հետ կնքել է շինծու հեղինակային պայմանագրեր։

Քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Նախկին տնօրենին տեղափոխել են ներքին գործերի վարչություն՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։

2018 թվականին Աղաևը Ադրբեջանի նախագահ Ալիևից ստացել է Բարեկամության շքանշան՝ երկկողմ մշակութային կապերի ամրապնդման համար։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան