Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:55 28-08-2025

Գազայում մեկ օրում 70-ից ավելի մարդ է զոհվել

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 71 պաղեստինցի, ևս 339-ը վիրավորվել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 4 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի մահվան մասին։

Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 317-ի, որոնց թվում 121-ը երեխաներ են։«Գազայի հատված լրացուցիչ պարենային օգնություն է հասնում, սակայն այն դեռևս բավարար չէ սովը կանխելու համար»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը։

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդ ալ-ռահման ալ-Թանի ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից որևէ գործողություն չեն տեսնում Գազայում տեղի ունեցող իրավիճակը դադարեցնելու համար։

«Կատարի Պետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը վճռական են Գազայում հրադադարի հասնելու հարցում»,- նշել է նա։

Իր հերթին Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատին նշել է, որ Պաղեստինի ժողովրդի տեղահանումը ցանկացած պատրվակով բացարձակապես անընդունելի է։
«Իսրայելի անզիջում դիրքորոշումը պահպանվում է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրելու մեր ջանքերը՝ համաձայնության հասնելու համար»,- նշել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Մեր ուժերը ցերեկ ու գիշեր գործում են պատերազմի բոլոր կողմերում՝ հանուն Իսրայելի անվտանգության»։ Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62966 հազարի, վիրավորվել է 159266 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը