Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 21:48 25-08-2025

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այս շաբաթվա վերջին նախատեսվում է ուկրաինացի և ամերիկացի ներկայացուցիչների հանդիպում՝ քննարկելու համար Ռուսաստանի հետ ապագա բանակցությունների հնարավորությունը։

Այս մասին Զելենսկին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Եղել են մի շարք հանդիպումներ։ Այսօր հանդիպում կլինի Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Կիտ Քելոգի հետ՝ այս թեմայի շարունակության շրջանակում՝ նախապատրաստվելով ռուսական կողմի հետ ապագա հանդիպման հնարավորությանը։ Շաբաթվա վերջում կկայանա ուկրաինական և ամերիկյան թիմերի հանդիպումը»,- նշել է Զելենսկին։

Նա չի ներկայացրել մանրամասներ, սակայն ընդգծել է, որ շաբաթվա ընթացքում շատ աշխատանք կլինի։

«Կունենանք անվտանգության երաշխիքների բազային պլան, իսկ դրանից հետո կուզենայի ամերիկյան կողմից հասկանալ՝ պատրաստ են արդյոք ռուսները կոնֆիգուրացիայի։ Պատրաստ են արդյոք նրանք ԱՄՆ-ի առաջարկած և Ուկրաինայի կողմից աջակցվող տարբերակին՝ նախ երկկողմ, ապա՝ եռակողմ հանդիպման»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը